21.07.2020 14:46

ԱՄՆ Կոնգրեսում ընդունված փաստաթղթով Ադրբեջանը կարող է զրկվել ամերիկյան ռազմական օգնությունից. Ազատություն

ԱՄՆ Կոնգրեսում ընդունված փաստաթղթով Ադրբեջանը կարող է զրկվել ամերիկյան ռազմական օգնությունից. Ազատություն

«Ազատությունը» տեղեկացնում է, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչները պալատը հաստատել է փոփոխությունները ռազմական օգնության հատկացումների մասին օրենսդրությունում, որի շրջանակում անցած տարիներին Ադրբեջանն ավելի քան 100 միլիոն դոլարի օգնություն էր ստացել:

Ընդունված փաստաթղթի համաձայն, գրում է «Ազատությունը», այսուհետ ամերիկյան դիվանագիտական և ռազմական գերատեսչությունները պետք է հաշվետվություն ներկայացնեն օրենսդիր մարմնին ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների զորամիավորումների մասին, որոնք ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում կարող էին խախտել միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքները։

Օրենսդրական այս փոփոխությունները կարող են հիմք դառնալ Ադրրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, ըստ «Ազատության»՝ տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:

Փաստաթուղթը ԱՄՆ Կոնգրեսում շրջանառության մեջ է դրվել հայ-ադրբեջանական սահմանին սկիզբ առած ռազմական բախումների ֆոնին, հիշեցնում է «Ազատությունը»։