22.07.2020 11:12

ՀՀ ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորրը

ՀՀ ՊՆ. Հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է հարաբերական անդորրը

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է.

«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 21-ի լույս 22-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորր։

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 7 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 20 կրակոց:

Ջիլ ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ մեկ անգամ։

Այգեպար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ երկու անգամ:

Չափնի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ մեկ անգամ:

Պարույր Սևակ, Երասխ, Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ընդհանուր` 3 անգամ»:

Ավելի ուշ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը նաեւ հաղորդել է, որ հուլիսի 21-ին, ժամը 22:30-ի սահմաններում հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված «Անվախ» դիրքի ուղղությամբ ադրբեջանական ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանման ձեռնարկած անհաջող հարձակումից հետո կատարվում է լրահետախուզում։