22.07.2020 15:01

Բողոքի ցույցեր Իսրայելում․ «Նեթանյահու, հեռացի՛ր»

Բողոքի ցույցեր Իսրայելում․ «Նեթանյահու, հեռացի՛ր»

Հազարավոր իսրայելցիներ դուրս են եկել Երուսաղեմի փողոցներ՝ իրենց դժգոհությունը հայտնելու Բինիամին Նեթանյահուի դեմ։

Թմբուկների զարկերի ներքո նրանք  կառավարական նստավայրից երթով շարժվել են դեպի կնեսետի շենքը։ Շատերը դիմակներով են եղել, բայց՝ ոչ բոլորը։

Ցուցարարները քննադատում են կառավարության ձեռնարկած միջոցառումները կորոնավիրուսի դեմ պայքարում, նրանք նաև բողոքում են, որ կառավարության ղեկավարի դեմ դատավարությունը, փաստորեն, սառեցվել է։

Անցյալ կիրակի նույնպես Երուսաղեմում բողոքի ցույցեր են եղել Նեթանյահուի հրաժարականի պահանջով։

Վարչապետի դեմ դատաքննություն է ընթանում մի քանի գործի շրջանակներում․ մասնավորապես՝ նա կասկածվում է, որ տեղեկատվական աջակցություն է ստացել մի քանի ԶԼՄ-ներից՝ դրանց սեփականատերերի շահերը պաշտպանելու դիմաց։ Նեթանյահուին մեղադրում են նաև միլիարդատերերից հարյուր հազար դոլարանոց նվերներ ստանալու համար։

Փոխանցում է euronews-ը։