22.07.2020 21:48

Անտոնիո Գուտերեշը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցներ է ունեցել. Արմենպրես

Անտոնիո Գուտերեշը Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հետ հեռախոսազրույցներ է ունեցել. Արմենպրես

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ` սահմանային գոտում լարվածության թուլացման կոչով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկին։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հեռախոսային բանակցություններ է անցկացրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այդ խոսակցությունները տեղի են ունեցել այսօր։ Երկու զրույցներում էլ գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին բախումների կապակցությամբ։ Գլխավոր քարտուղարը կրկին կրկնել է անհապաղ և լիարժեք ապաէսկալացիայի, սադրիչ հռետորաբանությունից հրաժարվելու և բանակցություններին վերադառնալու իր կոչը»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ մանամասնել է Դյուժարիկը։