22.07.2020 22:26

Ռաֆայել Թեյմուրազյան. Եթե դատական համակարգում կտրուկ ոչինչ չփոխվի, պետք է սպասել նմանօրինակ տուժողների և վկաների շքերթի

Ռաֆայել Թեյմուրազյան. Եթե դատական համակարգում կտրուկ ոչինչ չփոխվի, պետք է սպասել նմանօրինակ տուժողների և վկաների շքերթի

Ռաֆայել Թեյմուրազյանը Ֆեյսբուքում գրել է.

«Ռ.Քոչարյանի երկու աջակիցներ, որոնցից մեկը «5-րդ ալիքի» սեփականատերն է, կալանավորվել էին Մարտի 1-ի դեպքերից տուժած անձանց կաշառելու փորձի համար։ Ամիսներ առաջ ազատ արձակվեցին «5-րդ ալիքի» սեփականատերը, դատավորին ուղիղ եթերում ահաբեկողները, իսկ նախորդ ամիս էլ՝ Ռ.Քոչարյանը։

Արդյունքը չուշացավ. պատկերացրեք Մարտի 1-ի գործով տուժող, որի կարծիքով` Ռ.Քոչարյանը Մարտի 1-ի հետ ոչ մի կապ չունի, ավելին՝ դրա իրական պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է։ Քոչարյանի հայտնի՝ «եթե չլիներ, ապա պետք էր հորինել» տրամաբանությամբ հայտնվել է Ս.Եղիազարյան անունով ինչ-որ տուժող։

Պարոն Եղիազարյանը պնդում է, որ Մարտի 1-ին իր մեքենան վնասվել է, բայց ինքը պետությունից հատուցում չի ստացել, այնինչ՝ մյուս տուժողներին (սպանվածների իրավահաջորդներ, ծանր վիրավորվածներ) աջակություն է տրվել։ Նրա ներկայացուցիչը մեղադրող դատախազներին բացարկ հայտնեց, և դատական այս մի նիստն էլ այդպես անցավ։

Ռ.Քոչարյանի՝ դատաքննությունը ձգձգելու և ֆարսի վերածելու ակնբախ ջանքերը ցույց են տալիս նրա մեղավորության գիտակցումը և գործի նյութերի հրապարակայնացումից սարսափը։

Եթե դատական համակարգում կտրուկ ոչինչ չփոխվի, պետք է սպասել նմանօրինակ տուժողների և վկաների շքերթի»։