23.07.2020 10:55

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորրը պահպանվել է

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդում է.

«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 22-ի լույս 23-ի գիշերը, ինչպես նաև այս պահին, պահպանվել է հարաբերական անդորրը։

Հակառակորդը սահմանի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 6 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 43 կրակոց:

Չինարի, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ 5 անգամ։

Զանգակատուն ուղղությամբ տեղակայված մարտական դիրք՝ մեկ անգամ»։