23.07.2020 11:05

ՀՀ ԱՆ. Հաստատվել է 469 նոր դեպք, առողջացել են 478-ը

ՀՀ ԱՆ. Հաստատվել է 469 նոր դեպք, առողջացել են 478-ը

ՀՀ առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ հուլիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 36162 դեպք, որոնցից 25244-ն` առողջացած, 688-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10013 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 151879 թեստավորում:

Այսպիսով`ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 469 նոր դեպք և 478 առողջացած։

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ն հայտնում է, որ պացիենտները եղել են 78 (կին), 79 (տղամարդ), 79 (տղամարդ), 86 (տղամարդ), 73 (կին), 77 (տղամարդ), 87 (տղամարդ), 86 (տղամարդ), 81 (տղամարդ) և 77 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։