23.07.2020 11:58

ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց

ՀՀ կառավարությունը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրեց

Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրեց Վահրամ Ավետիսյանին։

Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների հետեւանքով ՍԴ երեք դատավորի լիազորությունները դադարեցվել են, եւ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն ՀՀ կառավարությունը, ՀՀ նախագահը եւ դատավորների ընդհանուր ժողովը։ Բոլոր առաջադրված թեկնածուներին պետք է ընտրի Ազգային ժողովը՝ 3/5-րդ ձայներով:

ՀՀ կառավարության առաջադրած թեկնածու Վահրամ Ավետիսյանն իրավաբանական գիտությունների դոկտոր է։