23.07.2020 16:37

Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

Սերգեյ Բագրատյանը դուրս է գալիս ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից

Ըստ Ազգային ժողովի պաշտոնական կայքի հաղորդագրության՝ ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին ուղղված իր գրությամբ տեղեկացրել է, որ, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 9-րդ մասով, դուրս է գալիս «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից: