23.07.2020 17:17

Հրատապության կարգով՝ 25 միլիոն դրամ կհատկացվի Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած բնակիչներին

Հրատապության կարգով՝  25 միլիոն դրամ կհատկացվի Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած բնակիչներին

ՀՀ կառավարությունն այսօր ընդունել է որոշում, որով 25 միլիոն դրամ կհատկացնի Տավուշի մարզի հրետակոծությունից տուժած բնակիչներին:

Ըստ հաղորդագրության, հուլիսի 12-ից սկսված հրետակոծությունների հետևանքով տուժած Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչներին վնասված անշարժ գույքի փոխհատուցման համար նախնական գնահատականով անհրաժեշտ կլինի առնվազն 150 միլիոն դրամ, որից 25 միլիոն դրամն առաջարկվում է հատկացնել հրատապության կարգով: