24.07.2020 10:50

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է

Հայ-ադրբեջանական սահմանին հարաբերական անդորր է

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդում .

«Հայ-ադրբեջանական սահմանին հուլիսի 23-ի լույս 24-ի գիշերը (ինչպես նաև այս պահին) պահպանվել է հարաբերական անդորր։

Հակառակորդը Չիվա, Խնձորուտ, Մովսես, Պառավաքար ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 4 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 28 կրակոց»: