24.07.2020 10:59

Կորոնավիրուս․ Աշխարհը սպասում է պատվաստանյութի

Կորոնավիրուս․ Աշխարհը սպասում է պատվաստանյութի

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ աշխարհում Covid-19-ով հիվանդների ընդհանուր թիվը հասել է գրեթե 15,2 մլնի, մահացել է 623 հազար մարդ, 8,6 մլն հիվանդներ առողջացել են։

Վերջին օրվա ընթացքում ԱՄՆ-ում կորոնավիրուսից մահերի թիվը կազմել է 1 126 (հուլիսի 21-ին գրանցվել է 1 029 մահ)։ Այդպիսով՝ այդ երկրի տարածքում մահացությունը ամենաբարձր ցուցանիշն է գրանցել մայիսի 29-ից ի վեր։ Միևնույն ժամանակ՝ մահացության ցուցանիշները զգալիորեն փոքր են ապրիլ ամսվա համեմատությամբ, երբ Covid-19-ից ամեն օր մահանում էր մոտավորապես 2 հազար մարդ։

ԱՄՆ նախագահի վարչակազմը հայտարարել է, որ Pfizer դեղագործական հսկան և գերմանական բիոտեխնոլոգիական  BioNTech ընկերությունը ԱՄՆ-ի համար կորոնավիրուսի պատվաստանյութի 100 միլիոն չափաքանակ են արտադրում։ Պայմանագրի արժեքը կազմում է մոտավորապես 2 մլրդ դոլար։

Աշխարհում դեռ կիրառման համար պատրաստ պատվաստանյութ չկա, և հայտնի չի, թե արդյո՞ք Pfizer-ի արտադրանքն արդյունավետ կլինի։ Բայց եթե այն անվտանգ լինի և արդյունքներ ցույց տա, ապա առաջին 100 մլն չափաբաժինը պատրաստ կլինի արդեն այս տարեվերջին։

Ավելի վաղ ռուսաստանյան «Р-Фарм» ընկերությունը հայտարարել է, որ պայմանագիր է կնքել AstraZeneca միջազգային կոնցեռնի հետ՝ Օքսֆորդի համալսարանի մասնագետների մշակած պատվաստանյութի արտադրության վերաբերյալ։

Եվս մի պատվաստանյութ, որ խոստանում է արտադրել չինական Sinopharm ընկերությունը, կարող է պատրաստ լինել տարեվերջին։ Ընկերության ղեկավար Լյու Ցզինչժենը հայտարարել է, որ թեստավորման վերջին փուլը կարող է ավարտվել առաջիկա երեք ամիսների ընթացքում։

Փոխանցում է BBC-ն։