24.07.2020 14:44

Թրամփը վճռական է տրամադրված հանցավորության դեմ պայքարում

Թրամփը վճռական է տրամադրված հանցավորության դեմ պայքարում

ԱՄՆ իշխանությունները պատրաստ են ամբողջ երկրով մեկ ուղարկել դաշնային իրավապահ մարմինների առնվազն 75 հազար աշխատակիցների՝ հանցավորության դեմ պայքարելու նպատակով, եթե տեղական իշխանությունները դիմեն նման խնդրանքով։ Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Մենք կգնանք ամերիկյան բոլոր քաղաքները, յուրաքանչյուր քաղաք։ Մենք պատրաստ ենք։ Մենք ևս 50 հազար, 60 հազար մարդ կավելացնենք ( իրավապահ մարմինների աշխատողներ), որոնք իսկապես գիտեն, թե ինչ են անում։ Նրանք ուժեղ են։ Նրանք պինդ տղերք են։ Բայց, ինչպես գիտեք, մեզ պետք է հրավիրեն»,- շեշտել է նախագահը։

«Եթե նրանք հրավիրեն մեզ հանցավորության հետ կապված խնդիրը լուծելու, մենք կուղարկենք 75 հազար հոգու։ Մենք պետք է հրավիրված լինենք։ Ինչ-որ պահի մենք պետք է շատ ավելի ուժեղ մի բան անենք, քան հրավիրյալ լինելն է»,- հավելել է Թրամփը։

Փոխանցում է tass.ru-ն։