24.07.2020 14:51

Չինաստանը 72 ժամ է տվել Չենդուում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը փակելու համար

Չինաստանը 72 ժամ է տվել Չենդուում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը փակելու համար

Չենդուում (Սիչուան նահանգ, Հարավարևմտյան Չինաստան) ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը պետք է փակված լինի տեղական ժամանակով մինչև երկուշաբթի առավոտ։

Այդ մասին հուլիսի 24-ին իր twitter-յան էջում գրել է Չինաստանի պետական Global Times պարբերականի գլխավոր խմբագիրը։

Այս քայլը պատասխան է ավելի վաղ Չինաստանին ԱՄՆ-ի ներկայացրած պահանջի՝ փակել իր գլխավոր հյուպատոսությունը Հյուսթոնում։

Ինչպես ասվում է ուրբաթ օրը ՉԺՀ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարության մեջ, ԱՄՆ-ի գործողությունները «միջազգային իրավունքի, Չինաստանի և ԱՄՆ-ի միջև հյուպատոսական պայմանագրի նորմերի և միջազգային հարաբերությունների առանցքային սկզբունքների  լուրջ խախտում են»։

Ըստ Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ Չենդուում ԱՄՆ գլխավոր հյուպատոսությունը փակելու՝ չինական կողմի պահանջը «օրինական և անհրաժեշտ պատասխան» է ամերիկյան կողմի գործողություններին։

Փոխանցում է tass.ru-ն։