25.07.2020 12:53

Բորիս Ջոնսոն․ «Մենք չէինք հասկանում՝ ինչ է կորոնավիրուսը»

Բորիս Ջոնսոն․ «Մենք չէինք հասկանում՝ ինչ է կորոնավիրուսը»

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստովանել է, որ համավարակի սկզբում կառավարությունը «չէր հասկանում՝ ինչ է կորոնավիրուսը»։

«Որոշ բաներ կարելի էր այլ կերպ անել»,- ասել է Ջոնսոնը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է Բրիտանիայում Covid-19-ից մահացել  ավելի քան 45 հազար մարդ՝ ավելի շատ, քան Բրազիլիայում և ԱՄՆ-ում։

Վարչապետը նաև խոստովանել է, որ բաց են մնում նաև այն հարցերը, թե արդյո՞ք երկրում ճիշտ ժամանակին է կարանտին հայտարարվել (լոքդաուն մտցնելու ամսաթիվը՝ մարտի 23, այն դրվագներից մեկն է, որի համար ընդդիմությունը և որոշ գիտնականներ Բրիտանիայում քննադատում էեն կառավարությանը)։

Անցյալ շաբաթ Ջոնսոնը խոստացել էր հետագայում իր կառավարության գործողությունների անկախ հետաքննություն անցկացնել համավարակից առաջ և համավարակի ընթացքում, բայց ոչինչ չէր մանրամասնել դրա վերաբերյալ։

Փոխանցում է BBC-ն։