25.07.2020 13:21

Էրդողանն իրականացրել է իր «վաղեմի երազանքը», իսկ ուղղափառ եկեղեցիները սգում են

Էրդողանն իրականացրել է իր «վաղեմի երազանքը», իսկ ուղղափառ եկեղեցիները սգում են

Ստամբուլի հնագույն Սուրբ Սոֆիայի տաճարում հազարավոր մուսուլմաններ վերջին 86 տարիների ընթացքում առաջին անգամ մասնակցել են ուրբաթօրյա աղոթքին։ Աղոթքի կոչը, որ հնչել է ավելի ուշ շրջանում տաճարին կից կառուցված մինարեթներից, կարդացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Հուլիսի սկզբին Թուրքիայի իշխանությունները VI դարի տաճարը, որ 1934 թվականից թանգարանի էր վերածվել, կրկին դարձրին մզկիթ՝ չնայած միջազգային քննադատությանը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոչերին։ Էրդողանը հայտարարել է, որ իրականացրել է իր «վաղեմի երազանքը»։

Ուղղափառ եկեղեցիները վշտացած են Սուրբ Սոֆիայի կարգավիճակի փոփոխության կապակցությամբ։ Բյուզանդիայի նախկին գլխավոր տաճարում նամազի սկիզբը Հունաստանի և Կիպրոսի եկեղեցիներում դիմավորել են զանգերի սգալի ղողանջով։ Կիպրոսի արքեպիսկոպոսարանը հայտարարել է, որ դա հարված է կրոնների խաղաղ գոյակցությանը և  աննախադեպ վիրավորանք է՝ հասցված համաշխարհային ժառանգության հուշարձանին ։

Փոխանցում է euronews-ը։