27.07.2020 11:01

Կորոնավիրուս․ Իրավիճակն Իսպանիայում

Կորոնավիրուս․ Իրավիճակն Իսպանիայում

Եթե հունիսին Իսպանիայի առողջապահության նախարարությունն ամեն օր արձանագրում էր վարակման մոտավորապես 250 նոր դեպք ամբողջ երկրում, ապա այս շաբաթ օրական արձանագրվում է մինչև 1,5 հազար նոր դեպք։

Հունիսին կորոնավիրուսի PCR-թեստերի դրական արդյունքներն ընդամենը 1 % էին, իսկ հուլիսին հասել են 2,6 %-ի։

Կատալոնիայի իշխանություններն արդեն հայտարարել են գիշերային ակումբներն ու բարերը առաջիկա երկու շաբաթների ընթացքում փակելու մասին։ Բարսելոնայում սահմանափակել են լողափեր այցելելը, չեղարկվել են մշակութային և մարզական միջոցառումներ, մարդկանց արգելվում է հավաքվել 10-ից ավելի հոգով։

Իշխանությունները հատկապես անհանգստացած են երիտասարդների շրջանում վարակվածության աճի կապակցությամբ։ Համաճարակաբան Դանիել Լոպես Ակունայի կարծիքով՝ վարակվածների միջին տարիքը երկրում կարող է մեծանալ, քանի որ «վարակը ընտանիքի երիտասարդ անդամից փոխանցվում է մյուսներին, այդ թվում՝ տարեցներին»։

Իրավիճակն Իսպանիայում անհանգստացրել է Եվրոպայի մյուս երկրներին։ Բրիտանիայից բացի՝ Իսպանիայից ժամանողների համար կարանտին է մտցրել նաև Նորվեգիան, իսկ Ֆրանսիայի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել չայցելել Կատալոնիա։

Փոխանցում է BBC-ն։