27.07.2020 11:14

ՀՀ ԱՆ. 73 նոր դեպք, 187 ապաքինված, 6 մահ

ՀՀ ԱՆ. 73 նոր դեպք, 187 ապաքինված, 6 մահ

ՀՀ առողջապահության նախարարությունից հաղորդում են, որ հուլիսի 26-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք, ապաքինվել է ևս 187 մարդ:

Արձանագրվել է մահվան 6 դեպք: Պացիենտները եղել են 63 (տղամարդ), 81 (կին), 54 (տղամարդ), 68 (կին), 80 (կին) և 56 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 221 է, տեղեկացնում է ՀՀ ԱՆ-ն: