27.07.2020 11:23

ԱՀԿ․ Վարակակիրների թվի համատարած աճը շարունակվում է

ԱՀԿ․ Վարակակիրների թվի համատարած աճը շարունակվում է

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ աշխարհում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը շարունակում է լարված մնալ։

Հատկապես տագնապալի իրավիճակ է Հնդկաստանում, որտեղ արդեն արձանագրվել է 1,3 մլն դեպք, և դրանցից 100 հազարը՝ ընդամենը վերջին երկու օրը։

Համաճարակաբանները մտահոգված են նաև ԱՄՆ-ում և Բրազիլիայում ստեղծված իրավիճակով, որտեղ համավարակը չի նահանջում։

Կորոնավիրուսի համավարակը թափ է հավաքում Աֆրիկայի երկրներում․ ամենավատթար վիճակում ՀԱՀ-ն է, որտեղ արձանագրվել է վարակման 420 հազար դեպք։ Բացի այդ, ԱՀԿ-ի տվյալներով՝ համաճարակի սկզբից այդ աշխարհամասում կորոնավիրուսով վարակվել է առնվազն 10 հազար բուժաշխատող։

Հարավային Կորեայում և Ճապոնիայում նույնպես արձանագրվում է վարակվածների թվի աճ։

Փոխանցում է BBC-ն։