27.07.2020 11:31

ՀՀ ՊՆ. Զինվոր է զոհվել

ՀՀ ՊՆ. Զինվոր է զոհվել

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 27-ին, ժամը 01.10-ի սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում, հակառակորդի կողմից դիպուկահար հրազենից արձակված կրակոցից սպանվել է պայմանագրային զինծառայող Աշոտ Գևորգի Միքայելյանը: