27.07.2020 13:47

Ռուանդացի տղամարդը խոստովանել է, որ հրկիզել է Նանտի տաճարը

Ռուանդացի տղամարդը խոստովանել է, որ հրկիզել է Նանտի տաճարը

Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է Ռուանդայի 39-ամյա քաղաքացու՝ Նանտի Սուրբ Պետրոսի և Պողոսի տաճարը հրկիզելու գործի շրջանակներում։

Հաղորդվում է, որ կամավոր հիմունքներով տաճարում աշխատանքներ կատարող տղամարդը խոստովանել է հանցանքը։

Հուլիսի 18-ին բռնկված հրդեհի հետևանքով գոթական տաճարը շատ չի տուժել, վնասվել են միայն 17-րդ դարի երգեհոնը և Լյուդովիկոս II-ի ժամանակների վիտրաժները։

Փոխանցում է BBC-ն։