27.07.2020 14:42

Բրիտանիայի կառավարությունը պատերազմ է հայտարարում ճարպակալմանը

Բրիտանիայի կառավարությունը պատերազմ է հայտարարում ճարպակալմանը

Միացյալ Թագավորության իշխանությունները մի շարք միջոցառումներ են առաջարկում, որոնք, ինչպես իրենք են ենթադրում, կօգնեն նվազեցնել բրիտանացիների հետաքրքրությունը անառողջ սննդի նկատմամբ։ Օրինակ, մինչև երեկոյան ժամը 9-ը հեռուստատեսությամբ և համացանցով կարգելվի ճարպերի, շաքարի և աղի բարձր պարունակությամբ սննդամթերքի գովազդը։

Արգելքի տակ է ընկել նաև «Գնիր մեկը, երկրորդն ստացիր նվեր» ակցիայով վնասակար ուտելիքի վաճառքը։ Խանութներում կարգելվի  երեացող տեղերում՝ մուտքի մոտ և դրամարկղի մոտակայքում, ինչպես նաև սուպերմարկետների կայքերում տեղադրել անառողջ մթերքներ։ Բացի այդ, առաքվող սննդամթերքի փաթեթների վրա կնշվի կալորիաների քանակը (դա վերաբերում է այն ռեստորաններին և սրճարաններին, որտեղ 250-ից ավելի աշխատող կա)։

Իշխանությունները հայտարարել են, որ այդ միջոցներին դիմում են՝ կորոնավիրուսի տարածման ռիսկը նվազեցնելու և ազգային առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով։

Կառավարության կայքում ասվում է, որ բրիտանացիների երկու երրորդը տառապում է ճարպակալումից կամ ավելորդ քաշից։ Յուրաքանչյուր երրորդ երեխան տարրական դպրոցն ավարտելիս արդեն ավելորդ քաշ է ունենում։ Ճարպակալման պատճառով առաջացած հիվանդությունների բուժումը առողջապահության բրիտանական համակարգի վրա տարեկան 6 մլրդ ֆունտ է նստում։

Փոխանցում է euronews-ը։