27.07.2020 15:39

Ուշագրավ և վտանգավոր մի երևույթ

Ուշագրավ և վտանգավոր մի երևույթ

Հետաքրքիր է, որ հակափաշինյանական ուժերը, որոնք առիթը բաց չեն թողնում քննադատելու, պախարակելու և սևացնելու Փաշինյանի և նրա ղեկավարած կառավարության ցանկացած քայլ ու գործողություն, որևէ կերպ չեն արձագանքում Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջարկելու կառավարության որոշմանը, ինչը ցույց է տալիս, որ այդ որոշումը լիովին բավարարում է իրենց:

Դրանով, ըստ էության, հակակառավարական ուժերը հեռանկար են տեսնում` ապահովելու Սահմանադրական դատարանում իրենց կողմնակիցների մեծամասնությունը, որը մշտական ական է դառնալու` դրված ներկայիս իշխանությունների տակ:

Ըստ որոշ հրապարակումների, Վահրամ Ավետիսյանի թեկնածությունն առաջարկել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Եթե սա համապատասխանում է իրականությանը, ապա Բադասյանը կամ չի հասկացել նման քայլի հնարավոր հետևանքները, կամ էլ մասնակից է Փաշինյանի դեմ կազմակերպված դավադրությանը:

Վարդան Հակոբյան