28.07.2020 09:55

ՀՀ ՊՆ. Սահմանին հարաբերական անդորր է

ՀՀ ՊՆ. Սահմանին հարաբերական անդորր է

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 17 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 220 կրակոց. Չինարի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ, Ցղունի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 2 անգամ, Զանգակատուն, Չիվա ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 13 անգամ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։