28.07.2020 10:47

ԱՀԿ․ Covid-19-ը չափազանց լուրջ ճգնաժամ է, բայց սահմանները պետք է բացել

ԱՀԿ․ Covid-19-ը չափազանց լուրջ ճգնաժամ է, բայց սահմանները պետք է բացել

Առողջապահության համաշխարհային կազմակերպեւթյան ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը կորոնավիրուսի համավարակը կազմակերպության պատմության ընթացքում ամենալուրջ մարտահրավերն է համարել և խոստացել է մինչև շաբաթվա վերջը ԱՀԿ-ի արտակարգ իրավիճակի հանձնաժողովի նիստ հրավիրել։

Հինգշաբթի՝ հուլիսի 30-ին, լրանում է կես տարին, երբ ԱՀԿ-ն կորոնավիրուսի համավարակը հայտարարեց միջազգային մասշտաբի արտակարգ իրավիճակ։

«Երբ հունվարի 30-ին ես հայտարարեցի միջազգային արտակարգ դրություն, Չինաստանի սահմաններից դուրս վարակման ամենաշատը 100 դեպք կար, և ոչ մի մահ։ Covid-19-ը փոխեց մեր աշխարհը, ինչ-որ ազգերի ու հանրությունների մերձեցրեց, մյուսներին, ընդհակառակը, պառակտեց»,- ասել է Գեբրեյեսուսը։

Միևնույն ժամանակ, ԱՀԿ արտակարգ ծրագրերի տնօրեն Մայք Ռայանը հայտարարել է, որ որոշ երկրների համար այլևս «հնարավոր չէ» սահմանները փակ պահել, և ազգային տնտեսությունները պետք է վերսկսեն աշխատանքը։

Փոխանցում է BBC-ն։