28.07.2020 10:51

ՀՀ ԱՆ. 239 վարակակիր, 692 ապաքինված, 8 մահ

ՀՀ ԱՆ. 239 վարակակիր, 692 ապաքինված, 8 մահ

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը հայտնում է, որ անցած մեկ օրում Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 239-ով՝ հասնելով 37 հազար 629-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 8 դեպք։

Իրականացվել է 1061 թեստավորում, հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 692-ով և հասել 27 հազար 357-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը 719 է, ևս 223 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 9 հազար 330 մարդ: