28.07.2020 11:45

Ուխտագնացություն՝ միայն տեղացիների համար

Ուխտագնացություն՝ միայն տեղացիների համար

Սաուդյան Արաբիայում սկսվում է հաջը՝ կրոնական ուխտագնացությունը, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով իսլամի սրբազան քաղաքներ կարող են այցելել միայն թագավորությունում ապրող ուխտավորները։

Որպես կանոն՝ հաջի շաբաթվա ընթացքում Մեքքա և Մեդինա է այցելում առնվազն 2,5 մլն ուխտավոր։ Սակայն այս տարի արտասահմանից ոչ մեկին թույլ չեն տա ուխտագնացություն կատարել, այնպես որ ուխտավորների թիվը չի գերազանցի 10 հազարը (որոշ տվյալներով՝ չի անցնի նույնիսկ հազարը)։

Յուրաքանչյուր մուսուլման կյանքում գոնե մեկ անգամ պետք է հաջ կատարի։ Համարվում է, որ հաջ կատարելուց հետո ուղղափառ մուսուլմանները մաքրվում են հոգեպես ու հանգստություն են ձեռք բերում։

Փոխանցում է BBC-ն։