28.07.2020 12:20

Կորոնավիրուսն աշխարհում

Կորոնավիրուսն աշխարհում

Հուլիսի 27-ի դրությամբ՝ աշխարհում կորոնավիրուսով արդեն վարակվել է 16,2 մլն մարդ, ասվում է Ջոնս Հոփքինսի համալսարանի կայքում։ Մահացել է 649,2 հազար հիվանդ։ Անցած օրվա ընթացքում աշխարհում արձանագրվել է 204,6 հազար նոր վարակակիր։

Վարակվածների թվով, նախկինի պես, առաջատարը ԱՄՆ-ն է, որտեղ Covid-19-ով հիվանդացել է 4,2 մլն մարդ։ Երկրորդ տեղում Բրազիլիան է՝ 2,4 մլնով, երրորդում՝ Հնդկաստանը՝ 1,4 մլն հիվանդ։ Ռուսաստանը չորրորդ տեղում է՝ 816,6 հազար վարակակիր։

Համաճարակային իրավիճակն աշխարհում շարունակում է բավական բարդ մնալ․ Վիետնամը և Հոնկոնգը, որոնք կորոնավիրուսով վարակվածների թվով համեմատաբար բարենպաստ էին համարվում, արձանագրում են Covid-19-ի ավելի ու ավելի շատ դեպքեր, Հնդկաստանում արդեն 1,4 մլն հիվանդ կա, չինացի մի գիտնական իշխանություններին մեղադրել է համաճարակի բռնկման իսկական մասշտաբները թաքցնելու համար, Բրիտանիայում վիրուսն առաջին անգամ հայտնաբերվել է կատվի մոտ և այլն։

Փոխանցում է BBC-ն։