28.07.2020 14:12

Դեգտյարյով․ Շաբաթ օրվա ցույցի մասնակիցների մոտ կացին ու դանակներ են հայտնաբերվել

Դեգտյարյով․ Շաբաթ օրվա ցույցի մասնակիցների մոտ կացին ու դանակներ են հայտնաբերվել

Խաբարովսկում երկրամասի կառավարության շենքի մոտ կայացած շաբաթօրյա հանրահավաքի մասնակիցներից իրավապահ մարմինների աշխատակիցները դանակներ ու կացին են առգրավել։

Այդ մասին Instagram-ում հայտարարել է երկրամասի նահանգապետի պաշտոնակատար Միխայիլ Դեգտյարյովը, որը նշանակվել է կալանավորված Սերգեյ Ֆուրգալի փոխարեն, ինչի դեմ էլ բողոքի ցույցեր են տեղի ունենում Խաբարովսկում։

Դեգտյարյովի խոսքով՝ շաբաթ օրվա ցույցի ժամանակ «առգրավվել են մի քանի դանակներ ու նույնիսկ կացին։ Կարո՞ղ եք պատկերացնել։ Ինչո՞ւ է մարդը ցույցի եկել կացնով՝ ես հարց եմ տալիս»,- ասել է նահանգապետի պաշտոնակատարը։

Նա համաքաղաքացիներին կոչ է արել «մնալ տանը, զբաղվել իրենց գործերով, օգնել հարազատներին ու մտերիմներին և հոգ տանել միմյանց»։

Փոխանցում է vedomosti-ն։