28.07.2020 15:33

Թրամփի «ոսկե դարը»․ հաղթելու է կորոնավիրուսին և անարխիստներին

Թրամփի «ոսկե դարը»․ հաղթելու է կորոնավիրուսին և անարխիստներին

ԱՄՆ-ը կհաղթի կորոնավիրուսին, և վրա կհասնի «ոսկե դարը», հայտարարել է ԱՄՆ նախագահը։

Իր Twitter-յան էջում նա նաև մեղադրել է երկրի մամուլին՝ ԱՄՆ-ում բռնկված զանգվածային ցույցերն ու անկարգությունները ոչ օբյեկտիվ լուսաբանելու համար։

«Ստահոդ մեդիան փորձում է Փորթլենդում և Սիեթլում բողոքողներին ներկայացնել որպես հրաշալի, հոյակապ ու անմեղ մարդիկ, որոնք պարզապես զբոսանքի են դուրս եկել։ Իսկ իրականում դրանք հիվանդ, խելագար անարխիստներ ու քարոզիչներ են, որոնց, ի դեպ, մեր իրավապահները հեշտությամբ վերահսկում են»,- գրել է ԱՄՆ նախագահը։

Մինչդեռ «ձախերը» կոչնչացնեին ամերիկյան քաղաքներն ու երկիրը, եթե «երբևէ ընտրություններում հաղթեր շշմած Ջո Բայդենը՝ ձախերի խամաճիկը», հավելել է Թրամփը։

«Շուկաները կփլվեին, իսկ քաղաքները կրակի բաժին կդառնային։ Մեր երկիրը կտուժեր՝ ինչպես երբե՛ք,- նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածուի հնարավոր հաղթանակով համաքաղաքացիներին ահաբեկել է Թրամփը։

Փոխանցում է gazeta.ru-ն։