29.07.2020 12:29

Վիդալն ուղիղ եթերում վիրավորել է իր հետևորդներին

Վիդալն ուղիղ եթերում վիրավորել է իր հետևորդներին

Կատալոնական «Բարսելոնայի» և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը Ինստագրամում ուղիղ եթերի ժամանակ վիրավորել է իր հետևորդներին:

Հուլիսի 26-ին ունեցած ուղիղ եթերի ժամանակ Վիդալը մի քանի անգամ հայհոյել է իր հետևորդներին:

Mediotiempo-ի հաղորդմամբ՝ կասկածներ կան, որ Վիդալը եղել է ալկոհոլի ազդեցության տակ:

Հավելենք, որ 1 շաբաթյա հանգստից հետո «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հուլիսի 28-ին կվերսկսեն մարզումները: