Չավի․ «Բարսելոնան» իմ գլխավոր նպատակն է, իմ տունն է, բայց պետք է հարգել Սետիենին

Իսպանիայի եւ «Բարսելոնայի» լեգենդար ֆուտբոլիստ, այժմ Քաթարի «Ալ Սադի» գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցնող Չավի Էրնանդեսը հաստատել է, որ ցանկանում է գլխավորել կատալոնական թիմը, սակայն հիմա դեռ կենտրոնացած է Դոհայի ակումբի վրա։
«Ես չեմ թաքցնում, որ «Բարսելոնան» իմ գլխավոր նպատակն է, երբ կգա ժամանակը։ «Բարսելոնան» իմ տունն է, եւ դա կլինի իմ երազանքի իրականացումը։ Բայց հիմա ես կենտրոնացած եմ «Ալ Սադի» վրա, եւ առաջին հերթին պետք է հարգել Սետիենին։ Ես թիմին մաղթում եմ լավագույնը։
Հիշեցնենք, որ Չավին հուլիսի 25-ին վարակվել է կորոնավիրուսով եւ այժմ ինքնամեկուսացած է։