29.07.2020 11:06

ՀՀ ԱՆ. Հաստատվել է 308 նոր դեպք, առողջացել են 467-ը

ՀՀ ԱՆ. Հաստատվել է 308 նոր դեպք, առողջացել են 467-ը

Ըստ ՀՀ առողջապահության նախարարության տվյալների՝ հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 37937 դեպք, որոնցից 27824-ն` առողջացել են, 723-ը` մահացել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9165 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 160380 թեստավորում:

Այսպիսով` կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատվել է 308 նոր դեպք, առողջացել են 467-ը։

Մահվան դեպքերի վերաբերյալ ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84(տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 225 է: