29.07.2020 11:28

ՀՀ ՊՆ. Հայ-ադրբեջանական պետական սահմանին հարաբերական անդորր է

 ՀՀ ՊՆ. Հայ-ադրբեջանական պետական սահմանին հարաբերական անդորր է

ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը և այսօր առավոտյան հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր։

Ադրբեջանական կողմը հրաձգային զինատեսակներից խախտել է կրակի դադարեցման ռեժիմը 22 անգամ` հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 497 կրակոց. Քոլագիր, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Կոթի ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ, Երասխ, Չիվա, Զանգակատուն, Ելփին ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 5 անգամ, իսկ Բարձրունի, Անգեղակոթ ուղղություններով տեղակայված մարտական դիրքերի առանձին հատվածներում` 12 անգամ, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։