29.07.2020 11:34

Թրամփի կասկածելի նախասիրությունները

Թրամփի կասկածելի նախասիրությունները

Երեքշաբթի ԱՄՆ նախագահը «հավանել է» այն բժիշկների տեսանյութը, որը կորոնավիրուսի բուժման նպատակով գովազդում է մալարիայի բուժման համար նախատեսված հիդրօքսիքլորոքին դեղամիջոցը, որի կիրառությունը ԱՄՆ-ում դադարեցվել է, քանի որ հիվանդների մոտ  կողմնակի  երևույթներ են ի հայտ եկել։ Ի դեպ, Թրամփը դեռ գարնանն էր առաջարկում վիրուսից բուժվել հիդրօքսիքլորոքինի միջոցով, թեպետ Առողջապահության համաշխարհային կազմակերպւթյունը և ամերիկյան բժշկական ծառայությունները խորհուրդ չէին տալիս դիմելու այդ դեղամիջոցի օգնությանը։

Սակայն Թեքսասից բժիշկ Ստելլա Իմանուելը պնդում է, որ 350 հիվանդի է բուժել մալարիայի դեմ նախատեսված այդ դեղամիջոցով։ Բժշկի տեսանյութով «կիսվել են» նախագահը և նրա որդին՝ Դոնալդ Թրամփ-կրտսերը։

Daily Beast պարբերականը պարզել է, որ դա բժիշկ Իմանուելի ամենատարօրինակ «դեղատոմսը» չէ․ նա զբաղվում է նաև չար ոգիներին քշելով, որոնք, իբր, մարդկանց այցելում են երազում ու նրանց մոտ վեներական հիվանդություններ, անպտղություն ու իմպոտենցիա են առաջացնում։ Թեքսասցի բժշկուհին նաև պնդում է, որ ԱՄՆ կառավարությունը ղեկավարում են «սողունակերպները»։ Twitter-ում նա իրեն կոչում է «Աստծո կացին և պատերազմի գործիք»։

Նախագահն իր «թվիթում» բժիշկ Իմանուելին անվանում է «անվախ մարտիկ՝ հանուն ճշմարտության»։

Փոխանցում է BBC-ն։