29.07.2020 11:44

ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկել են տիեզերքում անվտանգության հարցը

ԱՄՆ-ը և Ռուսաստանը քննարկել են տիեզերքում անվտանգության հարցը

ԱՄՆ պետքարտուղարության, ինչպես նաև պաշտպանության և էներգետիկայի նախարարությունների ներկայացուցիչները բանակցություններ են անցկացրել ռուսաստանցի գործընկերների հետ՝ տիեզերքում անվտանգության վերաբերյալ։

Հանդիպումը կայացել է Վիեննայում և տևել ավելի քան 14 ժամ, հաղորդել է դիվանագիտական գերատեսչությունը։

Պետքարտուղարության մամլո հաղորդագրության մեջ նշվում է, որ դրանք վերջին յոթ տարիներին Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տիեզերական անվտանգության հարցերով առաջին բանակցություններն էին։ Երկու կողմն էլ չհասկացվածությունը, ռիսկերն ու լարվածության հնարավոր էսկալացիան բացառելու նպատակով շահագրգռություն են դրսևորել շարունակելու երկխոսությունը, ասվում է հաղորդագրության մեջ։

Հուլիսի վերջերին ԱՄՆ-ը և Բրիտանիան Ռուսաստանին մեղադրեցին տիեզերական զենք փորձարկելու համար։ ՌԴ պաշտպանության նախարարությունում փորձարկման փաստն ինքնին չհերքեցին, սակայն պնդեցին, որ այդ փորձարկումները ոչ մի վտանգ չեն ներկայացրել տիեզերական մարմիններին։

Փոխանցում է BBC-ն։