29.07.2020 12:00

Չորս մեծահարուստներ՝ ԱՄՆ կոնգրեսի առջև

Չորս մեծահարուստներ՝ ԱՄՆ կոնգրեսի առջև

Այսօր ԱՄՆ կոնգրեսում հանդես կգան չորս շատ հարուստ մարդիկ՝ Facebook, Amazon, Apple և Alphabet (Google-ի սեփականտեր) տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարները։

Նրանք պատասխան կտան օրենսդիրներին, որոնք այդ կորպորացիաներին մեղադրում են մրցակցությունը ճնշելու համար։

Լսումները կազմակերպել է Ներկայացուցիչների պալատի իրավաբանական հանձնաժողովը։

Մարկ Ցուկերբերգը, Ջեֆ Բեզոսը, Թիմ Քուկը և Սունդար Պիչաին հանդես կգան տեսակապով և կփորձեն կոնգրեսականներին համոզել, որ չեն ձգտում անօրինական կերպով մոնոպոլիզացնել շուկայի ամբողջ ոլորտները (որոնում ինտերնետում, օնլայն-վաճառք, շարժական հավելվածների շուկա, համացանցում գովազդի շուկա և նույնիսկ տեղեկատվության տարածում)։

Մոլորակի ամենահարուստ մարդու՝ Ջեֆ Բեզոսի համար սա կոնգրեսի առջև առաջին ելույթն է։ Նա փորձել է խույս տալ դրանից, բայց չի ստացվել։

Փոխանցում է BBC-ն։