Չինաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու128 նոր դեպք

Անցած օրվա ընթացքում Չինաստանում հաստատվել է Covid-19-ի 128 նոր դեպք՝ դրանցից 101-ը հիվանդությունն ակտիվ դրսևորում ունի, 27-ը անախտանիշ վարակակիրներ են, ասվում է ՉԺՀ առողջպահության պետական վերահսկողության պաշտոնական կայքում չորեքշաբթի օրը տեղադրված հաղորդագրության մեջ։
Ակտիվ դեպքերից 98-ը արձանագրվել է երկրի ներսում, ևս երեքը և ութ անախտանիշները «ներմուծված» են։
Նախորդ օրը հաստատվել էր 102 նոր դեպք. 64-ը՝ ակտիվ, 34-ը՝ անախտանիշ։
Անցյալ տարվա դեկտեմբերից Չինաստանում կորոնավիրուսի զոհ է դարձել 4 634 մարդ, արձանագրվել է վարակման 84 060 դեպք։
Չինաստանի տարածքներում՝ երկրի ոչ մայրցամաքային մասում, հայտնաբերվել է վարակման 111 նոր դեպք, որոնցից 106-ը՝ Հոնկոնգում, 5-ը՝ Թայվանում։
Փոխանցում է Interfax-ը։