29.07.2020 12:55

ԿԺԴՀ-ն հորդորում է դիվանագիտական առաքելություններին

ԿԺԴՀ-ն հորդորում է դիվանագիտական առաքելություններին

ԿԺԴՀ իշխանությունները երկրում դիվանագիտական առաքելությունների աշխատակիցներին հորդորում է պահպանել հակակորոնավիրուսային միջոցառումները՝ «Կեսոն քաղաքում այդ մահացու և կործանարար վարակի տարածման սպառնալիքի կապակցությամբ», այն բանից հետո, երբ երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ինը կարգադրել է փակել  Հարավային Կորեային սահմանակից Կեսոն քաղաքը և դրա թաղամասերը մեկուսացնել միմյանցից։

«Մեզ խորհուրդ է տրվում դուրս չգալ Փհենյանի սահմաններից և չշրջագայել երկրում, միջոցառումներ չանցկացնել, որոնք ենթադրում են մեծ թվով աշխատակիցների մասնակցություն, ձեռնպահ մնալ մարդաշատ վայրեր այցելելուց և քաղաքում չշրջել 4-5 հոգուց ավելի ընկերախմբերով ( քաղաքի տեսարժան վայրերը և հանգստյան գոտիները, այդ թվում՝ թանգարանները, փակ կլինեն)», -ասված է Հարավային Կորեայի դեսպանատան հաղորդագրության մեջ։

Փոխանցում է ria.ru-ն։