29.07.2020 13:21

Ռոուհանի․ Իրանական ինքնաթիռի նկատմամբ ԱՄՆ ՌՕՈՒ-ի «գրոհը» «ավիաահաբեկչություն» է

Ռոուհանի․ Իրանական ինքնաթիռի նկատմամբ ԱՄՆ ՌՕՈՒ-ի «գրոհը» «ավիաահաբեկչություն» է

Իրանական ուղևորատար ինքնաթիռի նկատմամբ ԱՄՆ ռազմաօդային ուժերի գործողություններն «ավիաահաբեկչություն» են, չորեքշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին։

«Մի՞թե կարելի է, որ ավիաերթուղու միջազգային օդային միջանցքում  մարդատար ինքնաթիռին, որում տարեցներ կան, կանայք ու երեխաներ, մոտենա կործանիչ ու ահաբեկի նրանց։ Կասկածից վեր է՝ դա ավիաահաբեկչություն է»,- ասել է Ռոուհանին կառավարության նիստում։

Նա նաև Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը և ՄԱԿ-ի ԱԽ-ին կոչ է արել հանդես գալ «ավիաահաբեկության» դեմ և հայտարարել է, որ Մերձավոր Արևելքի երկրները նույնպես չպետք է լռեն։

Ավելի վաղ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը տեղեկացրել է, որ Իրանը պաշտոնապես դիմել է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության Խորհրդին՝ պահանջելով անհապաղ ուսումնասիրել ամերիկյան ՌՕՈՒ կործանիչի մոտեցումը իրանական Mahan Air ավիաընկերության մարդատար ինքնաթիռին, որը Թեհրանից Բեյրութ չվերթ էր իրականացնում։

ԱՄՆ-ն իր հերթին տեղեկացրել է, որ ԱՄՆ ՌՕՈՒ F-15 օդանավն իրանական ինքնաթիռին ուղեկցել է մեկ կիլոմետր հեռավորությունից՝ միջազգային նորմերին համապատասխան։ Պարզելով, որ ինքնաթիռը մարդատար է, ամերիկյան կործանիչը հեռացել է։

Փոխանցում է ria.ru-ն։