29.07.2020 13:42

Գուայդոյի ներկայացուցիչ․ Բոգոտայում դեսպանատունն ավերել են Մադուրոյի մարդիկ

Գուայդոյի ներկայացուցիչ․ Բոգոտայում դեսպանատունն ավերել են Մադուրոյի մարդիկ

Անցած երկուշաբթի Բոլիվարիական Հանրապետության ԱԳՆ ղեկավար Խորխե Արրեասը տեղեկացրել էր, որ Բոգոտայում  վանդալներն ավերել են Վենեսուելայի հյուպատոսության շենքը։

Ըստ նախարարի՝ Կոլումբիայի վարչակազմը խախտել է Վիեննայի կոնվենցիան՝ հյուպատոսարանի շենքը թողնելով առանց պաշտպանության։

Մինչդեռ Կոլումբիայում վենեսուելական ընդդիմության ղեկավար Խուան Գուայդոյի ներկայացուցիչ Թոմաս Գուանիպան հայտարարել է, որ Կոլումբիայի մայրաքաղաքում Վենեսուելայի հյուպատոսարանի շենքն ավերողները գործել են Բոլիվարիական Հանրապետության նախագահի վարչակազմի հրամանով։

Գուանիպան նաև հավելել է, որ դիմել է Կոլումբիայի ԱԳՆ ղեկավար Կլաուդիա Բլումին՝ խնդրելով մանրակրկիտ հետաքննել հյուպատոսարանի վրա հարձակումը։

Փոխանցում է tass.ru-ն։