29.07.2020 14:56

Արցախը նոր ներկայացուցիչ ունի Հայաստանում

Արցախը նոր ներկայացուցիչ ունի Հայաստանում

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանը հուլիսի 29-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն  որի՝  Կառլեն Իշխանի  Ավետիսյանն ազատվել  է Հայաստանի  Հանրապետությունում  Արցախի Հանրապետության  մշտական  ներկայացուցչի  պաշտոնից՝  այլ  աշխատանքի անցնելու կապակցությամբ:

Հարությունյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով՝ Սերգեյ  Վալերիի  Ղազարյանը նշանակվել  է Հայաստանի  Հանրապետությունում  Արցախի  Հանրապետության  մշտական ներկայացուցիչ։

Սերգեյ Ղազարյանն Արցախի 5-րդ գումարման (2010-15թթ.) Ազգային ժողովի պատգամավոր էր, նաև՝ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալը: Որոշ ժամանակ եղել է ՌԴ-ում ԼՂՀ ներկայացուցչության տնտեսական հարցերով խորհրդական: Մինչև պատգամավոր ընտրվելն աշխատել է Արցախի տարբեր գերատեսչություններում՝ հասնելով  ԼՂՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալի պաշտոնի, հայտնում են ԱՀ նախագահականից: