30.07.2020 09:30

«Ռոման» հաղթեց եւ նվաճեց ԵԼ-ի ուղեգիր, «Յուվենտուսը» պարտվեց (տեսանյութ)

«Ռոման» հաղթեց եւ նվաճեց ԵԼ-ի ուղեգիր, «Յուվենտուսը» պարտվեց (տեսանյութ)

Իտալիայի առաջնության նախավերջին տուրում «Ռոման» հյուրընկալվեց «Տորինոյին» եւ հաղթանակ տարավ 3։2 հաշվով։

14-րդ րոպեին դաշտի տերերը բացեցին հանդիպման հաշիվը, սակայն 2 րոպե անց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոն խփեց պատասխան գոլը։ 

23-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի պաշտպան Կրիս Սմոլինգը, 61-րդ րոպեին էլ 11 մետրանոցը արդյունավետ իրացրեց «Ռոմայի» գվինեացի կիսապաշտպան Ամադու Դիավարան։ «Տորինոն» 4 րոպե անց կրճատեց հաշվի տարբերությունը, բայց ավելի անել չկարողացավ։ Մխիթարյանը փոխարինվեց ավելացված ժամանակում։

«Ռոման» 67 միավորով ապահովեց 5-րդ տեղն ու Եվրոպայի լիգայի խմբային փուլի ուղեգիրը։ «Տորինոն» 16-րդն է՝ 39 միավոր։

Անցած տուրում չեմպիոնի տիտղոսն ապահոված Թուրինի «Յուվենտուսը»մրցակցի խաղադաշտում հանդիպեց «Կալյարիի» հետ եւ պարտություն կրեց 0։2 հաշվով։ «Յուվենտուսն» ունի 83 միավոր, «Կալյարին» 45 միավորով 13-րդն է։

Իտալիայի առաջնություն, 37-րդ տուր

«Տորինո» - «Ռոմա»՝ 2։3

Ալեխանդրո Բերենգեր, 14, Ուիլֆրիդ Սինգո, 65 - Էդին Ջեկո, 16, Կրիս Սմոլինգ, 23, Ամադու Դիավարա, 61, 11մ

«Կալյարի» - «Յուվենտուս»՝ 2։0 (տեսանյութ)

Լուկա Գալյանո, 8, Ջովանի Սիմեոնե, 45+2