30.07.2020 11:08

Բենզեմա. Միշտ մտածել եմ «Ոսկե գնդակ» նվաճելու մասին

Բենզեմա. Միշտ մտածել եմ «Ոսկե գնդակ» նվաճելու մասին

Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման խոստովանել է, որ դեռ փոքրուց մտածել է «Ոսկե գնդակի» դափնեկիր դառնալու մասին:

««Ոսկե գնդակ» նվաճելը յուրաքանչյուր ֆուտբոլիստի երազանքն է: Դեռ մանկուց մտածել եմ այդ մրցանակի դափնեկիր դառնալու մասին, սակայն այն երբեք չի եղել իմ գլխավոր նպատակը:

Ես իմ առավելագույն ուժերն եմ ներդրել խաղադաշտում և փորձել եմ օգտակար լինել թիմիս: Նույնը անելու եմ նաև հետագայում»,- Բենզեմայի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Ավելի վաղ «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխության կազմակերպիչ France Football-ը հայտարարեց, որ կորոնավիրուսի պանդեմաիայի պատճառով 2020 թվականին «Ոսկե գնդակի» նոր դափնեկիր չի լինի:

2019 թվականին «Ոսկե գնդակը» ստացել է կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի ազգային հավաքականի առաջատար Լիոնել Մեսին: