30.07.2020 11:29

Էրերա. Ֆրանսիայում բոլորը սպասում են, թե երբ է ՊՍԺ-ն պարտվելու

Էրերա. Ֆրանսիայում բոլորը սպասում են, թե երբ է ՊՍԺ-ն պարտվելու

Ֆրանսիական ՊՍԺ-ի և Իսպանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդեր Էրերան խոսել է ՊՍԺ-ի հանդեպ Ֆրանսիայում ֆուտբոլասերների վերաբերմունքի մասին:

«Երկրպագուները միշտ քննարկում են տարբեր շշուկներ կապված թիմի հետ: Տպավորություն է, որ բոլորը սպասում են ՊՍԺ-ի պարտությանը, որ հարձակում սկսեն մեզ վրա:

ՊՍԺ-ի ներսում ամեն ինչ հրաշալի է: Ֆուտբոլիստները և մարզիչները ջերմ հարաբերություններ ունեն իրար հետ և պատրաստվում են հաջորդ մրցաշրջանին»,- Էրերայի խոսքը փոխանցում է L'Equipe-ն:

Հիշեցնենք, որ 30-ամյա Անդեր Էրերան ՊՍԺ է տեղափոխվել 2019 թվականին: