30.07.2020 12:29

Անգլիայի Սուպերգավաթը՝ օգոստոսի 29-ին «Ուեմբլիում»

Անգլիայի Սուպերգավաթը՝ օգոստոսի 29-ին «Ուեմբլիում»

Ֆուտբոլի Անգլիայի Սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 29-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում, հաղորդում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի մամուլի ծառայությունը։

Անգլիայի չեմպիոն «Լիվերպուլը» կմրցի գավաթի խաղարկության եզրափակիչի «Չելսի» - «Արսենալ» դիմակայության հաղթողի հետ։

Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչն «Ուեմբլիում» կանցկացվի օգոստոսի 1-ին։