30.07.2020 11:18

Գագիկ Սուրենյան. Կարճատև անձրևները կշարունակվեն

Գագիկ Սուրենյան. Կարճատև անձրևները կշարունակվեն

ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերեւութաբանական կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքում գրել է.

«Առաջիկա 5 օրերին ուժեղ շոգեր չունենք։ Հանրապետության ամենատաք գոտիներում, այդ թվում՝ նաև Երևանում, օդի ջերմաստիճանը չի գերազանցի +35․․․+36 աստիճանը, իսկ երեկոյան ժամերին հանրապետության առանձին շրջաններում ամպրոպային բնույթի կարճատև անձրևները դեռ կշարունակվեն»։