30.07.2020 13:01

Մեսին 21-րդ դարում ամենաշատ 11 մետրանոց հարվածներ չիրացրած ֆուտբոլիստն է

Մեսին 21-րդ դարում ամենաշատ 11 մետրանոց հարվածներ չիրացրած ֆուտբոլիստն է

Կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի ավագ Լիոնել Մեսին առաջին տեղն է գրավել 21-րդ դարում չիրացրած 11 մետրանոց հարվածների քանակով, տեղեկացնում է Transfermarkt-ը:

Վերջին 20 տարիների ընթացքում 33-ամյա հարձակվողը չի կարողացել իրացնել 22 11 մետրանոց հարված:

Երկրորդ տեղում իտալական «Ռոմայի» լեգենդ Ֆրանչեսկո Տոտին ու Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն են՝ 18 չիրացրած 11 մետրանոցով:

Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում Լիոնել Մեսին բոլոր ակումբային մրցաշարերում մասնակցել է 42 հանդիպման, խփել է 30 գոլ, կատարել է 26 գոլային փոխանցում: