30.07.2020 13:28

WhoScored․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

WhoScored․ Մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

WhoScored.com-ը կազմել է հինգ առաջատար եվրոպական լիգաների խորհրդանշական հավաքականը՝ ավարտվող մրցաշրջանում ֆուտբոլիստների ցույց տված առավելագույն գնահատականների միջին ցուցանիշով։

Չորսական ներկայացուցիչ ունեն գերմանական Բունդեսլիգան ու անգլիական Պրեմիեր լիգան։ Իսպանական Լա Լիգայի միակ ներկայացուցիչը «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին է։

Դարպասապահ․ Եսի Յորոնեն («Բրեշիա»)։

 

Պաշտպաններ․ Ռիկարդո Պերեյրա («Լեսթեր Սիթի») Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ»), Ջեյմս Տարկովսկի («Բարնլի»)։

Կիսապաշտպաններ․ Տիմո Վերներ («Լայպցիգ» / «Չելսի»), Կեւին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի»), Ջեյդոն Սանչո («Բորուսիա Դորտմունդ»), Լիոնել Մեսի («Բարսելոնա»)։

Հարձակվողներ․ Ռոբերտ Լեւանդովսկի («Բավարիա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»)։