30.07.2020 11:26

Covid-19-ի նոր ալիքի բռնկման համար մեղադրում են երիտասարդներին

Covid-19-ի նոր ալիքի բռնկման համար մեղադրում են երիտասարդներին

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ երեկվա դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել էր 16,7 միլիոնից, մահերի թիվը՝ 660,5 հազարից։

Երկու ցուցանիշների հարցում էլ առաջատարը ԱՄՆ-ն է՝ 4,3 մլն և 149,2 հազար՝ համապատասխանաբար։

Հին աշխարհի շատ երկրներում աճել է հիվանդացության մակարդակը, ինչը ստիպում է, որ եվրոպական իշխանությունները կրկին մտածեն Եվրամիության ներքին և արտաքին սահմանները փակելու մասին։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կարծիքով՝ Եվրոպայում հիվանդության նոր բռնկման համար, հնարավոր է՝ մեղավոր է երիտասարդությունը, որը չի պահպանում սոցիալական հեռավորությունը և ապրում է այնպես, ինչպես ապրել է նախկինում, ինչի հետևանքով փոխվել է ռիսկի խմբի տարիքային պատկերը․ հիմա այդ խմբում ոչ թե տարեցներն են, այլ երիտասարդները։ Ընդ որում՝ երիտասարդների շրջանում վարակվածների թվի աճը բնորոշ է գրեթե ամբողջ եվրոպական մայրցամաքին։ Դա վերաբերում է նաև այն երկրներին, որտեղ վարակվածների թիվը նվազում է, օրինակ՝ ինչպես Շվեդիայում է, սակայն երիտասարդների շրջանում վարակակիրների թիվը մեծանում է։

Իդլանդիայում ներկա դրությամբ վարակակիրների 60 %-ը 45 տարեկանից փոքր է։

Փոխանցում է BBC-ն։